Լուսավորիր Աշխարհը

Այս տարի #ԼուսավորիրԱշխարհը նախաձեռնության համար կենտրոնացեք բարությամբ կիսելու վրա, ինչպես Հիսուսն արեց: Դեկտեմբեր ամսվա ընթացքում ամեն օր ինչ-որ մեկին նոր ուրախություն պատճառելու ուղիներ փնտրեք: Հետևելով Հիսուսին՝ Աշխարհի ճշմարիտ Լույսին, դուք կարող եք մի փոքր լույս բերել ընկերների, ընտանիքի անդամների, գործընկերների և նույնիսկ անծանոթների կյանք:

Պատրա՞ստ եք կիսվելու ձեր լույսով: Միացե՛ք այս շարժմանը։
Անցյալ տարի ավելի քան 225000 մարդ է մասնակցել: Օգնեք կիսվել ավելի շատ լույսով այս տարի:

Բարության 24 օր

Դեկտեմբերի 1-ից մինչև Սուրբ ծննդյան նախօրեն ուշադրություն դարձրեք այն ուղիներին, որոնցով ձեր շրջապատի մարդիկ իրենց լույսը կիսում են ձեզ հետ և ուրիշների հետ: Ամեն օր սոցիալական ցանցերում լուսաբանեք նրանց բարության փոքրիկ դրսևորումները: Հուսով ենք, որ ձեր օրինակները կարող են ոգեշնչել ավելի շատ մարդկանց՝ հասնելու և օգնելու սիրով, ինչպես Հիսուսն արեց: Ձեր գրառումներում անպայման օգտագործեք հետևյալ հեշթեգը.

#Լուսավորիրաշխարհը